Իսրայելի ռազմա-օդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ին պատկանող ռազմական համալիրի տարածքում գտնվող թիրախին, հայտնում է Jerusalem Post թերթը՝ Իսրայելի պաշտպանության բանակին հղումով:
Նշվում է, որ ավիահարվածը եղել է ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների փորձերին հատելու սահմանը՝ իրենց հետ ինքնաշեն պայթուցիկներ անցկացնելով:
Իսրայելցի զինվորականները նշում են, որ իրենք ամենայն լրջությամբ են վերաբերվում սահմանը ռազմական գործողությունների գոտի վերածելու ՀԱՄԱՍ-ի փորձերին: