Ռուսաստանի քաղաքացիներն արդեն մյուս տարվանից կկարողանան միմյանց գումար փոխանցել մեսենջերների միջոցով: Այդ մասին հայտնում է Banks.am-ը՝ հղվելով «Իզվեստիա» գործակալությանը։
Նոր համակարգը ստեղծվել է ՌԴ Կենտրոնական բանկի և ՖինՏեխ Ասոցիացիայի կողմից: Հաղորդվում է, որ փոխանցումը բջջային հեռախոսով կկատարվի հեռախոսահամարի կամ էլ.փոստի, ինչպես նաև սոցցանցում օգտահաշվի միջոցով։
Մշակվող համակարգի շնորհիվ փոխանցումները կկատարվեն Тelegram-ի, WhatsApp-ի, Viber-ի և Facebook Messenger-ի միջոցով:
Մեսենջերներում կհայտնվի գումարի վճարման/փոխանցման կոճակը։ Վերջինիս վրա սեղմելիս կբացվի հատուկ պատուհան, որտեղ անհրաժեշտ կլինի մուտքագրել հեռախոսահամարը, ստացողի հաշիվը և ստացող բանկը։ Ինտերֆեյսն ավելի կոնկրետ կորոշեն մեսենջերները, իսկ վճարումը կիրականացվի ինտերնետի միջոցով։
«Այսպիսով, մեսենջերներով վճարման մեխանիզմը կնմանվի Սբերբանկի քարտերի վրա հեռախոսահամարով փոխանցմանը, որտեղ վճարումն իրականացվում է բջջային օպերատորի միջոցով։ Սբերբանկն ունի նաև Սբերբանկ-մեսենջեր, որը «կարված է» Սբերբանկ-օնլայնում. մեսենջերը գումարը փոխանցում է ցանցի միջոցով, բայց այն գործարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել ինտերնետ-բանկ»։