Հայաստանցի պատանի թենիսիստ Արթուր Սողոյանը հաջող է հանդես եկել Թուրքիայի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած «TENNIS EUROPE TOUR»-ի մինչև 16 տարեկանների մրցաշարում Հայաստանի լավագույն պատանի մարզիկ Արթուր Սողոյանը դարձել է հաղթող: Եզրափակչում նա համառ պայքարում 7:6, 4:6, 6:3 հաշվով հաղթանակ է տարել Բուլղարիայից Նիկոլայ Նեդելչևի նկատմամբ: