Նախնական տվյալներով 2018 թվականի 1-ին եռամսյակում Արցախի պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 11304.2 մլն դրամ` պլանավորված 10700.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 5.6 տոկոսով կամ 604.2 մլն դրամով, հայտնում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական էջը:
Մինչդեռ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 74.6 տոկոսով կամ 4830.6 մլն դրամով, որից 3925.3 մլն դրամ գումարը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 905.3 մլն դրամը կամ 18.7 տոկոսը` ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում: Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով: