Միացյալ Նահանգները սկսել է հող նախապատրաստել Սիրիային հարվածելու համար՝ ի պատասխան հաղորդումներին, որ սիրիական Դումա քաղաքում ենթադրաբար քիմիական զենք է կիրառվել՝ մեղադրելով դրանում Դամասկոսին և Մոսկվային, հայտնում է Wall Street Journal-ը:
«Մենք չենք կարող թույլ տալ նման վայրագություններ, ինչպիսին սրանք են: Մենք կարևոր որոշում կընդունենք առաջիկա 24 կամ 48 ժամերի ընթացքում», - Դումայում քիմիական զենքի կիրառմանը Վաշինգտոնի պատասխանի վերաբերյալ իր կաբինետի հետ խորհրդակցությունից առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: