ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Կոենի դեմ հետաքննություն է սկսվել բանկային մեքենայությունների և ֆինանսական իրավախախտումների կասկածանքով, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրներին:
Ապրիլի 9-ին Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկում էր անցկացրել Կոենի գրասենյակում՝ առգրավվելով նրա անձնական նամակագրությունը հաճախորդների՝ այդ թվում Դոնալդ Թրամփի հետ:
Չնայած խուզարկումը նախաձեռնվել էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից՝ Կոենի փաստաբանները քիչ հավանական են համարում խուզարկման պատճառը Դոնալդ Թրամփի՝ Կրեմլի հետ կապերի հետաքննությունն է:
Նշենք, որ Կոենը Թրամփին օգնություն էր ցուցաբերում սկանդալային և նուրբ իրավիճակներում: