«ՀՀ` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացման մասին հարցի ԱԺ քննարկման ժամանակ, Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Նազարյանն անդրադարձավ ՀՀ-ում ատոմակայանի փակման մասին լուրերին:
«Էներգետիկայի բնագավառում ԵՄ հետ մենք պայմանավորվել ենք համագործակցել գործընկերության, փոխադարձ շահի, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա։ Այդ համագործակցությունն ի թիվս այլ հարցերի, պետք է ընդգրկի նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգ, ապա գործարկման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը։ Համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա»։