Ստամբուլահայ համայնքի ակտիվ անդամները նոր տեսահոլովակով կրկին կոչ են անում Պոլսո փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանին հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է News.am-ը։
Ստամբուլահայ Սևան Աթաօղլուի հրապարակած տեսանյութում հայ համայնքի ներկայացուցիչները հայտարարում են, որ չեն ուզում սուտ փոխանորդ, կամ այսպես ասած փոխպատրիարք, այլ ընտրված պատրիարք են ուզում։