Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Դումա քաղաքում, որը գրոհայինների վերջին հենակետն էր Արևելյան Ղութայում: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն:
Նրա խոսքերով՝ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման զինյալներից ազատագրված քաղաք կուղարկվի ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, որոնք կհետևեն Դուման պաշտոնական Դամասկոսի վերահսկողությանը հանձնելու կարգուկանոնին: