Ապրիլի 11-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների (ԱՀՏԱ) գծով տեղակալի աշխատանքը՝ մարտի բարոյահոգեբանական ապահովման, (ԲՀԱ) պլանավորման, անձնակազմի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման գործում: Հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով համաբանակային կոնֆերանս, հաղորդում է «Արցախպրես»-ը:
Կոնֆերանսին ներկա էին զինվորականներ, հոգևոր սպասավորներ, հասարակական կազմակերպության անդամներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ՊԲ ԱՀՏԱ գծով սպաները հանդես են եկել մարտի բարոյահոգեբանական ապահովման պլանավորումը պետական կառույցների հետ փոխգործակցության, տեղեկատվական-դաստիարակչական, հոգեբանական, սոցիալ-իրավական, մշակութաժամանցային, ռազմատեղեկատվական աշխատանքների կազմակերպման և հակառակորդի տեղեկատվական-հոգեբանական ազդեցությունից անձնակազմի պաշտպանության կազմակերպման մասին ելույթներով: