System of A Down ռոք խմբի մենակատար, երգիչ ու երգերի հեղինակ Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է ստեղծել, որը կկոչվի Kavat: Ինչպես փոխանցում է PanArmenian-ը, այդ մասին նա պատմել է 3 մասից բաղկացած The Art of Work ֆիլմի երկրորդ մասում: Ֆիլմը ստեղծվել է Revolver պարբերականի հետ համատեղ:
Նկարահանումներն իրականացվել են 2017-ին Թանկյանի տանը Մալիբուի լեռներում:
Ֆիլմի երկրորդ մասում երաժիշտը պատմում է, որ սուրճ շատ է սիրում և այն մասին, թե ինչպես է սուրճը տարիներ շարունակ միահյուսված ստեղծագործելու հետ: Հենց այդ ըմպելիքի հանդեպ սերն է դրդել Թանկյանին սուրճի սեփական ապրանքատեսակը ստեղծել, մասնավորապես, ներկայացնել հայկական սուրճն ամբողջ աշխարհին:
Ֆիլմում նա ինքն է եփում Kavat սուրճը, պատմում է հայկական սուրճի հետ կապված սովորույթների և նախագծին իր մոր մասնակցության մասին: