ԱՄՆ Էլիս կղզու Պատվավոր մեդալ ստացողների թվում կլինեն չորս ամերիկահայեր: Այս մասին հայտնում է հայ-ամերիկյան ''Asbarez'' պարբերականը, փոխանցում է News.am-ը:
Պարգեւները հանձնելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին: Այս տարի մեդալը կստանան չորս հայեր՝ Ջոն Չարլզ Գալիյանը, Վիգեն Սեփիլյանը, Ջոն Բիլեզիկյանը ևև աշխարհահռչակ արտդիլեր և գալերիստ Լարի Կակոսյանը:
Էլիս կղզու Պատվավոր մեդալը շնորհվում է ԱՄՆ ականավոր քաղաքացիներին, որոնք այն մարդկանց օրինակ են ծառայում, որոնք իրենց կյանքը նվիրել են հասարակությանը ծառայելուն, պահպանում և հարգում են իրենց պատմությունը, ավանդույթները և արժեքները: Կազմակերպությունն այս պարգևով գնահատում է ԱՄՆ զարգացման մեջ ներգաղթյալների և նրանց երեխաների փորձն ու ավանդը: