Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դուստրը՝ Կլոդը, հոր հին կոստյումները և սվիտերները տվել է միգրանտներին օգնելու համար, հայտնում է L՚Obs ամսագիրը:
Կլոդի բարի արարքի մասին ամսագրին պատմել է լուսանկարիչ Յան Արտյուս-Բերտրանը: Ձմռանը, երբ Ֆրանսիայում վրա էին հասել ցրտերը, նրան զանգահարել էր միանձնուհի Մարի-Ժոն, ով հոգ Է տանում միգրանտների մասին:Նա ասել է, որ ինքը բավարար քանակությամբ տաք հագուստ չունի, որպեսզի այն բաժանի խնամարկյալներին: «Ես գրեցի Շիրակի ֆոնդին և պատասխան ստացա Կլոդ Շիրակից, որն ինձ ասաց. «Ես դրանով կզբաղվեմ, մի անհանգստացիր»»,-պատմել Է Արտյուս-Բերտրանը:
Մի քանի օրից քույր Մարի-Ժոն և մյուս կամավորները տեսան Շիրակի ավտոմեքենան. դրանով բերել էին նախկին նախագահի հին կոստյումներն ու սվիտերները:
«Իմ կարծիքով սքանչելի է, որ նախագահի իրերը կրելու են Պորտ դը լա Շապելի (մետրոյի կայարանի մոտ) փախստականները», - հավելել Է լուսանկարիչը:
Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: