Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ի պատասխան սիրիական Դումայում քիմիական հարձակմանը Սիրիայում կառավարական զորքերի օբյեկտներին հարվածելու որոշում կկայացնի, երբ կատարվածի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ ապացույցները հավաքվեն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք որոշում կկայացնենք, երբ որ ժամանակը կգա», — ասել է ֆրանսիացի առաջնորդը:
Նա ավելացրել է, որ ֆրանսիական իշխանություններն ունեն ապացույցներ, որ քիմիական հարձակումը տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պատճառով:
Նախագահի խոսքով՝ Ֆրանսիան թույլ չի տա, որ Սիրիայում իրավիճակը սրվի եւ իր գլխավոր նպատակն է տարածաշրջանում առավելագույն կայունություն ապահովելը: Մակրոնը նշել է, որ «այսօրվա աշխարհը քաոսային է, եւ սա անընդունելի է»: «Այս տարածաշրջանում առավելագույն կայունությունը մեր առաջնահերթությունն է», - ասել է Մակրոնը: «Ֆրանսիան երբեք թույլ չի տա Սիրիայում տիրող իրավիճակի սրումը»: