ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ապրիլի 12-ին հեռախոսազարույցի ընթացքում համաձայնել են շարունակել սերտ աշխատանքը և միջազգային պատասխան տալ սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառմանը, հայտնել է Դաունինգ-սթրիթի մամուլի քարտուղարը, փոխանցում է «ՌԻԱ» գործակալությունը:
«Նրանք համաձայնել են, որ կարևոր է , որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումն անպատիժ չմնա, և որ անհրաժեշտ է խոչընդոտել նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի հետագա օգտագործմանը: Նրանք պայմանավորվել են շարունակել սերտորեն աշխատել միջազգային պատասխանի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: