ԱՄՆ-ը որպես Սիրիայում հարվածի թիրախ դիտարկում է 8 օբյեկտ, հայտնում է CNBC հեռուստաալիքն՝ իր աղբյուրներին հղումով:
Վերջինիս փոխանցմամբ՝ պոտենցիալ թիրախ կարող են դառնալ երկու ռազմական օդանավակայան, հետազոտական կենտրոն և իբր քիմիական զենքի արտադրության հետ կապված ձեռնարկություն: Աղբյուրը հավելել է, որ սիրիական հրամանատարությունն իր ռազմաօդային ուժերի զգալի մասը վերաբաշխում է ռուսական զորքերի տեղակայման օդանավակայաններում «հույս ունենալով, որ Վաշինգտոնը դրանց չի հարվածի:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփն ուսումնասիրում է հետախուզության տվյալները, որպեսզի որոշում ընդունի Դումայում ենթադրյալ քիմիական հարձակման պատասխանի վերաբերյալ: