Շվեյցարիայի հետազոտական կենտրոնի տեղեկատվության համաձայն, որն ուսումնասիրության է ենթարկել Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի վայրից ՔԶԱԿ-ի փորձանմուշները՝ Սկրիպալների թունավորման համար օգտագործվել է ''BZ'' նյութը, որը գտնվել է ԱՄՆ-ի և Բրիտանիայի սպառազինման մեջ, հաղորդում է RT-ն:
Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում այն չի արտադրվել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարը նշել է, որ գաղտնիության պայմաններում Մոսկվան Շպից քաղաքում գտնվող Շվեյցարիայի ճառագայթային և քիմիաճառագայթային անալիզի կենտրոնից ստացել է Սոլսբերիի նմուշների ուսումնասիրության արդյունքները:
Լավրովը բացատրել է, որ դրանք ՔԶԱԿ-ի կողմից դեպքի վայրից հավաքած փորձանմուշներն են եղել, որոնք կազմակերպության փորձագետներն ուղարկել են Շպից: