«Մշակույթ»-ը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «լույսի պաշտամունք», որն արտահայտում է գեղեցիկի, կատարյալի եւ ինքնակատարելագործման ճանաչման ձգտումը:
Մշակույթն ուսումնասիրելը, դրա մասին հիշելը և պաշտպանելը, պետք է մշտական լինի. բնության նկատմամբ սպառողական վերաբերմունքը, պատմական հուշարձանների ոչնչացումը, հասարակության մեջ հոգեւորի ճգնաժամը, նյութական արժեքների համար մրցավազքը. այս ամենը մշակույթի պակասի առաջին նշաններն են: Իսկ խիղճը, կարեկցանքը, հպարտությունը ... այս զգացումները բնորոշ են միայն մարդուն, և դրանք կարող են դաստիարակվել ու զարգանալ միայն իսկական մշակույթի միջոցով: Ուստի կարևորվեց Մշակույթի միջազգային օրվա հիմնադրմա անհրաժեշտությունը, գրում է Calendar.ru-ն:
Ապրիլի 15-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մշակույթի համաշխարհային օր (World Day of Culture): Տոնի սկիզբը դրվել է 1935 թվականի ապրիլի 15-ին «Գեղարվեստական և գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պաշտպանության մասին» միջազգային պայմանագրի ընդունման պատվին, որը հայտնի է նաև որպես Ռերիխի պակտ: