ԱՄԷ-ի ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններին, որոնք ուղղված են քիմիական զենքի դեմ, հայտնում է РИА Новости-ն։
«ԱՄԷ-ն խոր անհանգստություն է հայտնել՝ կապված Սիրիայում իրավիճակի լարման հետ, և քննադատել է խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառումը։ ԱՄԷ-ն նաև աջակցություն է հայտնել աշխարհում այդ արգելված զենքի ոչնչացման դեմ ուղղված միջազգային բոլոր քայլերին», - ասվում է ԱՄԷ-ի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության, ԱՄԷ-ն կարևորում է նաև հակամարտության գոտիներում ահամբեկիչների մոտ այդ զենքի հայտնվելը կանխելու անհրաժեշտությունը։