Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ Սիրիային հասցրած ապրիլի 14-ի հարվածները բաժանել են Թուրքիային և Ռուսաստանին: Այդ հարվածների արդյունքում բաժանվել Թուրքիան ավելի վաղ գոհունակություն էր հայտնել հարվածների կապակցությամբ, իսկ Ռուսաստանը խիստ քննադատել էր դրանք:
«Այդ հարվածների արդյունքում Թուրքիան և Ռուսաստանը բաժանվել են: Թուրքիան քննդատել է քիմիական հարձակումը և աջակցել մեր գործողությունը», - ասել է Մակրոնը:
Նա նաև նշել է, որ մտադիր է եղել Թուրքիայում հանդիպելու Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարներին, սակայն Արևելյան Ղութայում քիմիական հարձակման մասին լուրը նրան ստիպել է հետաձգել իր այդ մտադրությունը: