Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Ազարյանը և Միխաիլ Մելնիկը երկրորդ տեղն են զբաղեցրել բատուտի վրա ցատկերի Եվրոպայի առաջնությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սպորտսմենները եզրափակչում գրանցել են 51 հազար բալ։ Հաղթողներ ճանաչվել են Բելառուսից Օլեգ Ռյաբցևը և Վլադիսլավ Գոնչարովը (52 375 բալ), բրոնզե մեդալները նվաճել են ֆրանսիացիներ Պյեր Գուզուն և Ջոշուա Ֆարոն (50 500 բալ)։
Բատուտի վրա ցատկերի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի է ունենում Բաքվում, կավարտվի կիրակի։