Ֆրանսիան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին համոզել է չհեռանալ Սիրիայից և ապրիլի 14-ին հրթիռակոծել միայն այդ երկրի քիմիական օբյեկտները, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մենք նաև համոզեցինք նրան սահմանափակվել քիմիական օբյեկտներին հարվածով»,- հայտարարել է Մակրոնը BFMTV հեռուստաալիքի եթերում:
Նա նաև նշել է, որ Փարիզը Վաշինգտոնին համոզել է մնալ Սիրիայում: «Տասն օր առաջ նախագահ Թրամփն ասում էր, թե ԱՄՆ-ը մտադիր է ազատվել պարտավորություններից Սիրիայում, մենք նրան համոզեցինք մնալ այնտեղ», - հավելել է Ֆրանսիայի նախագահը: