Բացել փակ փողոցներն ու հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։ Քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին նման կոչով դիմեց «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Քանի որ մենք շարունակում ենք փակ պահել Բաղրամյան փողոցը, մենք Օրբելի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում և Կիևյան փողոցում գտնվող մեր ընկերներին կոչ ենք արել մնալ տեղում և այստեղից ողջունում ենք իրենց»,- ասաց նա։
Մինչ այդ նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ կոչ էր արել քաղաքի բոլոր հատվածներում գտնվող իրենց համախոհներին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։