15 թվականին արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ձերբակալության և սպանության պատմությունը նկարագրող «Դանիէլ» կարճամետրաժ կինոնկարը Բերմուդայի միջազգային կինոփառատոնում հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում, հայտնում է Armenpress-ը:
Ժապավենի ռեժիսոր բրիտանահայ Կարօ Պէրպէրեանը մանրամասներ է ներկայացրել ֆիլմի ստեղծման պատմության, դրա յուրահատկությունների մասին:
«Իմ տատն ու պապը տեսել են Հայոց ցեղասպանությունը, և ողջ կյանքում տառապել: Ես միշտ ցանկացել եմ ինչ-որ կերպ անդրադառնալ Եղեռնին` նկարահանելով կինոնկար, որը կտարբերվի այդ թեմային վերաբերող այլ ֆիլմերից: Այս ժապավենով ուզում եմ ցույց տալ պատմության մարդասիրական կողմը: Ֆիլմը արտ-հաուս ժանրի է, պատմում է անհատի մասին և հիմնված է փաստերի վրա: Նպատակս էր այն մատուցել այնպես, որ յուրաքանչյուր դիտող կարեկցանք զգար հերոսի նկատմամբ»,-ընդգծեց ռեժիսորը:
Խոսելով ստեղծագործական խմբի առջև ծառացած խնդիրների մասին՝ Պէրպէրեանն ասաց, որ հնարավոր չի եղել նկարահանումներ իրականացնել Ստամբուլում, որտեղ ապրել և ստեղծագործել է Դանիել Վարուժանը, ուստի կինոնկարի մեծ մասը նկարվել է Գյումրիում: