Որպես ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդատու՝ Ջոն Բոլթոնի նշանակմամբ և որպես պետքարտուղար Մայք Պոմպեոյի նշանակմամբ, Թրամփի վարչակազմը, կարծես թե, ձգտում է չեղարկել Իրանի միջուկային գործարքը, կամ, այսպես կոչված, Համատեղ գործողությունների ծրագիրը (JCPOA):
Ինչպես գրում է RAND վերլուծական կայքը, հասարակական հայտարարություններից պարզ է դառնում, որ Բոլթոնն ու Պոմպեոն ոչ մի կերպ չեն սատարում համաձայնագիրը: Բոլթոնը բազմիցս և հրապարակավ դեմ է արտահայտվել դրան, վերջերս հայտարարելով, որ գործարքը «ռազմավարական սխալ էր» և պետք է «վերացվեր»:
Իր հերթին, Պոմպեոն, որպես կոնգրեսական, 2015-ին գործարքի ուժեղ քննադատ էր և նույն կարծիքին կմնա նաև որպես Պետդեպարտամենտի ղեկավար: Նախագահի և նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջև JCPOA-ի վերաբերյալ տարաձայնությունները հենց նախարարի փոխարինման պատճառներից մեկն էին:
Համաձայնագրին հակառակող կողմերի կողմից ներկայացված դրույթները ներառում են.
- Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումները, որոնք ավարտվում են մոտավորապես տասնամյակում,
- Թեհրանի բալիստիկ հրթիռային ծրագրին ուշադրություն չհատկացնելը,
- շարունակական թույլտվությունն ուրանի սահմանափակ հարստացման համար,
- վերահսկողության ռեժիմը, որը չի կարողանա մուտք գործել ռազմական օբյեկտներ, որտեղ Իսլամական Հանրապետությունն անցյալում ծածկագրված ռազմատենչ միջուկային գործողություններ է իրականացրել:
Չնայած JCPOA-ի դրույթները սահմանափակված էին զուտ Իրանի միջուկային ծրագրով, Միացյալ Նահանգներում շատերը և միջազգային հանրության ստվար զանգված հույս են հայտնել, որ համաձայնագիրը կխրախուսի Իսլամական Հանրապետությանը դառնալ միջազգային հանրության պատասխանատու անդամ:
Սակայն, ըստ վերլուծական կենտրոնի, դա տեղի չի ունեցել: Իրանը շարունակում է տարածել առաջադեմ հակահրթիռային տեխնոլոգիաներ, աջակցել ահաբեկչությանը և հետամուտ լինել տարածաշրջանային հավակնություններին, ներառյալ Սիրիայում և Եմենում ապակայունացնող գործողությունների կատարմանն, ինչպես նաև Իսրայելի հանդեպ սադրանքներին, գրում է Rand-ը:
Իր հերթին Թեհրանը պնդում է, որ իր տարածաշրջանային գործունեությունը և բալիստիկ հրթիռային ծրագիրը չեն սահմանափակվում JCPOA-ի կողմից, և երկիրը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում վերսկսել բանակցությունները կամ փոփոխել պայմանագրի դրույթները:
Ռուսաստանը և Չինաստանը աջակցում են Իրանի դիրքորոշմանը: Իրանական պաշտոնյաները բազմիցս նշել են, որ Թեհրանը արագացնելու է իր միջուկային ծրագիրը`պայմանավորվածության խախտման պարագայում: Սակայն Թեհրանը հազիվ թե դուրս գա գործարքից և վերսկսի իր միջուկային ծրագիրը: Գործողության այս ընթացքը կխթանի միջազգային մտահոգություններն՝ Իրանի միջուկային զինված պետության դառնալու երկարաժամկետ մտադրության հետ կապված և գրեթե անուղղակի կերպով կհանգեցնի հերթական պատժամիջոցների վերահաստատմանը:
Փոխարենը, Իրանն, ամենայն հավանականությամբ, կձգտի հանդես գալ որպես ԱՄՆ անհիմն դիրքորոշման զոհ, ընդգծելով, որ գործարքի մյուս ստորագրողները շարունակում են սատարել պայմանագիրը: Այսպիսով, Իրանը կարող է հանդես գալ հայտարարությամբ, որ այլևս պարտավորված չէ JCPOA-ի կողմից, սակայն կամավոր կերպով շարունակում է պահպանել դրա դրույթները:
Թեհրանի նպատակն է մեկուսացնել Միացյալ Նահանգներին, ապահովել եվրոպական, ռուսական և չինական աջակցությունն ու խուսափել երկրորդական պատժամիջոցներից, մասնավորապես, հաշվի առնելով տնտեսության համեմատաբար թուլացած վիճակը երկրում:
Այնուամենայնիվ, եթե դատարանի կողմից սահմանված պատժամիջոցները, ի վերջո, կրկին պարտադրվեն, ներառյալ երկրորդական պատժամիջոցները, որոնք ազդում են ոչ միայն ամերիկյան ընկերությունների վրա, ապա հնարավոր է, որ Իրանը պաշտոնապես դուրս գա պայմանագրից և վերագործարկի իր միջուկային ծրագիրը:
Իր հերթական Նովրուզի ելույթում՝ Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին կոչ արեց մարդկանց աջակցել տեղական արտադրությանը` նշելով. «Եթե մենք օգտագործենք առկա հզորությունը, ապա Իրանի տնտեսությունը կլինի աշխարհի 200 երկրների առաջին քսանյակում»:
Խամենեին այդպիսով հստակ կոչ արեց մարդկանց աջակցել հայրենական արտադրանքին:
ԱՄՆ-ի հետ փոխզիջման լուծում գտնելը դժվար կլինի առաջիկա շաբաթներին, սակայն համաձայնագրի ստորագրման եվրոպական կողմը (Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Գերմանիա) աշխատում են դյուրին դիվանագիտական լուծում գտնել:
Հյուսիսային Կորեայի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ առաջիկա բանակցությունները կարող են ևս մեկ պատճառ հանդիսանալ Իրանի հետ ճգնաժամը հետաձգելու և առայժմ պայմանագրից դուրս չգալու համար:
Այնուամենայնիվ, Բոլթոնի նշանակումը, որպես ազգային անվտանգության խորհրդատու և Պոմպեոյի թեկնածության առաջադրումը որպես պետքարտուղար, ենթադրում է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է հեռանալ JCPOA-ից:
Համաձայնագրի հնարավոր չեղարկումը, ինչպես նաև առաջիկա ամիսներին կոշտ պատժամիջոցների կիրառումը, կարող են կտրուկ սրել լարվածությունը Իրանի հետ:
Համաձայնագրի սահմանափակումներից ազատված Թեհրանն, ի վերջո, կարող է ազդարարել իր միջուկային ծրագրի մեկնարկը, որը կբարձրացնի խոշոր տարածաշրջանային պատերազմի վտանգը: