ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իեն Ստոլտենբերգը Սիրիայում արևմտյան կոալիցիայի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հրթիռային հարվածը կոչել է Ռուսաստանի և Իրանի համար պարզ ազդանշան:
«Գործողությունը Ռուսաստանի և Իրանի համար պարզ ազդանշան էր, որոնք սատարում են սիրիական ռեժիմին: Այն ուղղված էր քիմզենքի օգտագործման հարցերում Դամասկոսի կարողությունների նվազմանը, որի հետաքննությանը Ռուսաստանը խոչընդոտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում»,- ասել է Ստոլտենբերգը: