Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Ժան-Իվ Լե Դրիանն ու Բորիս Ջոնսոնը հայտարարել են, որ ապրիլի 16-ին Լյուքսեմբուրգում հանդիպման ընթացքում ԵՄ երկրների նախարարներին տեղեկացրել են Սիրիայում ռազմական ակցիայի մանրամասների մասին:
«Մենք հնարավորություն ունեցանք շարադրելու գործողության էությունն ու խնդիրները, որը ԱՄՆ-ի հետ նախաձեռնել էինք Սիրիայում քիմզենքի հետ կապված օբյեկտների դեմ: ԵՄ անդամ երկրները աջակցել են քիմիական զենքի ցանկացած օգտագործում կանխելու մեր ձգտմանը»,- բանակցություններից հետո հայտարարել է Լե Դրիանը: