ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը, թե ցուցարարների ուղղությամբ Երևանի փողոցներով զինվորական շարասյուն է շարժվում։ Այս առիթով ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել։
«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ, դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»,- գրել է նա։