Այսօր սկսվում են Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների փորձերը, որոնք տեղի կունենան Սարդարապատ հուշահամալիրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան։ Նա նշել է, որ ՀՀ ԶՈւ որոշ ստորաբաժանումներ առավոտյան կմեկնեն Սարդարապատ, իսկ ցերեկը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայր։