«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել Մեծ Բրիտանիայում թունավորված Պետական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման գործով համատեղ հայտարարությամբ: Փաստաթուղթը տեղադրվել է Կանադայի կառավարության կայքում, փոխանցում է «Լենտա»-ն:
«Մենք միասնական ենք մարտի 4-ին Սոլսբերիում նյարդակաթվածահարական նյութի կիրառմամբ հարձակման ամենավճռական դատապարտման հարցում: Մենք համաձայնում ենք Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը և համակարծիք ենք, որ մեծ հավանականությամբ Ռուսաստանի Դաշնությունն է պատասխանատվություն կրում այդ հարձակման համար, և այն իրական այլընտրական բացատրություն չունի,- նշված է հայտարարության մեջ:- Մենք Ռուսաստանին կոչ ենք անում պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք կապված են Սոլսբերիի միջադեպի հետ»: