Քյոլնում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակին։ 1,5 մետր բարձրությամբ պողպատե հուշարձանի բացումը տեղի է ունեցել ապրիլի 15։ Հուշարձանն իրենից ներկայացնում է եռանկյուն բուրգ, որի ծայրին դրված է բրոնզե նուռ։
Հուշակոթողի հեղինակներն են Շտեֆան Կայզերը և Մաքս Շոլցը, հայտնում է Русарминфо-ն։
Հուշակոթողի վրա հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուքերեն լեզուներով փորագրված է․ «Այդ ցավը վերաբերում է մեզ բոլորիս»։