Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի պատվիրակությանը՝ հաստատության տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը:
Քննարկվել են մշակութային արժեքների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մատենադարանի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի արդյունքները շոշափելի ու տեսանելի են: