ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը՝ քվեարկությունից հետո «ԵԼՔ» խմբակցության՝ դահլիճում գտնվող պատգամավորներին խորհուրդ է տվել բոլոր ջանքերը գործադրեն «իրենց գործընկերոջը փողոցից ԱԺ բերելու» համար, փոխանցում է PanArmenian-ը:
«Դա կլիներ ձեր մեծագույն վաստակը․ երբեք անձամբ ես կամ մեր քաղաքական ուժն արյան ծարավ չենք ունեցել։ Մենք արյուն շատ ենք տեսել, բայց երբեք նույնիսկ թշնամու արյուն չեմ ուզեցել», - նշել է նա։
Սարգսյանը նաև նշել է, որ ժողովուրդը չի կարող լինել օրինազանց։ «Եթե լիներ օրինազանց, փողոցում միլիոնավոր մարդիկ կլինեին», - ասել է նա՝ շեշտելով, որ ընդդիմությունը լավ գիտի՝ իրականում փողոցում քանի մարդ կա: