Մոսկովյան «Արարատի» նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած Վլադիվոստոկի «Լուչ Էներգիա» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկը մարզչի վրա կենդանի աքաղաղ է նետել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
Սկանդալը տեղի է ունեցել Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության 33 մրցաշրջանի ժամանակ, երբ Գրիգորյանի թիմը 1-0 հաշվով հաղթում էր։ Դրանից ֆուտբոլասերները Գրիգորյանի հասցեին վիրավորական արտահայտություններ են արել։ Վորոնեժի ոստիկանությունը ձերբակալել է ֆուտբոլային խուլիգաներին ու նրանց բաժանմունք տարել։
Գրիգորյանի ու նրա սեփական թիմի երկրպագուների միջև վիճաբանությունն առաջացել է 2015 թվականին, երբ նա որոշել է լքել «Լուչին», որն այն ժամանակ ֆինանսական դժվարություններ ուներ։ Արդեն «Տոսնո» ակումբից հեռանալուց հետո Գրիգորյանին Վլադիվոստոկ հրավիրեցին, սակայն նա ընտրեց «Սկա-Խաբարովսկը»։ Երբ մարզիչը 2018 թվականին «Լուչ» վերադարձավ, երկրպագուները չներեցին նրան «դավաճանության» համար։