Մամուլում այսօր տարածվել է կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը: Դրանում հիշատակվել է, դերասանուհու ներկայացմամբ՝ տարիներ առաջ Սերժ Սարգսյանի հետ իր ունեցած «կարճ զրույցից» մի հատված, որում Սերժ Սարգսյանին վերագրվել են որոշ մտքեր:
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ նման բովանդակությամբ զրույց տեղի չի ունեցել, և նշված մեջբերումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: