ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մայք Պոմպեոն գաղտնի այց է կատարել Փհենյան, որտեղ հանդիպում է ունեցել անձամբ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, գրքում է Washington Post-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
Այս տվյալներն ապրիլի 17-ին անուղղակիորեն հավաստել է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով հայտարարել է, որ Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի հետ ուղղակի բանակցություններ է վարել «շատ բարձր մակարդակով», թեև նա անուններ չի հայտնել:
Պարբերականի տվյալներով՝ Պոմպեոյի այցը Փհենյան կայացել է ապրիլի առաջին հանգստյան օրերին: Նշվում է, որ դրանից մեկ շաբաթ հետո Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ պաշտոնապես հավաստել են, որ պատրաստ են բանակցություններ վարել իրենց միջուկային ծրագրի դադարեցման շուրջը: