Կանադայում պատրաստվու, են օրինականացնել մարիխուանան։ Երկրի կառավարությունն արդեն մի քանի նախարարությունների և գործակալությունների ավելի քան 85․1 մլն դոլար է հատկացրել համապատասխան նախապատրաստությունների համար։ Այդ մասին հայտնի է դարձել փաստաթղթերից, որոնք Կանադայի ֆինանսների նախարար Բիլ Մորնոն խորհրդարանին է ներկայացրել։
Նշվում է, որ նախապես ծրագրվում էր Կանադայի տարածքում մարիխուանայի օգտագործումն օրինականացնել մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1, սակայն, հաշվի առնելով որոշ բարդություններ, դա կարող է հետաձգվել: