Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները այսօր՝ ապրիլի 19-ին քվեարկել են վարչապետ Սափար Իսակովի գլխավորած կառավարության կազմին անվստահություն հայտնելու օգտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի օրենսդիր մարմնի աշխատակազմում:
«Այդ որոշումը պաշտպանել է 101 ժողովրդական ընտրյալ, դեմ էին հինգը»,- հայտարարել են մամուլի ծառայությունում: Առաջիկա ժամերին պատգամավորների որոշումը կուղարկվի երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, որը, օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի կամ ընդունել նախարարների կաբինետի պաշտոնաթողության որոշումը, կամ չհամաձայնել պատգամավորների որոշմանը: