Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ապրիլի 18-ի երկոյան կայացել Է թագավորությունում կինոթատրոնների աշխատանքի արգելման վերջին 40 տարվա ընթացքում առաջին հրապարակային կինոցուցադրումը, փոխանցում է «ՌԻԱ» գործակալությունը:
Երկրում լայնէկրան ֆիլմի առաջին ցուցադրությանը հնարավոր է եղել ներկա լինել միայն հատուկ հրավիրատոմսերով: Բախտավորների թվում էին մշակույթի տեղացի գործիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավաներ, խոշոր գործարարներ ու լրագրողներ:
Աշխարհի ամենապահպանողական երկրներից մեկի համար պատմական իրադարձությանը նախորդել է տոնական շոուն՝ կազմակերպված Միացյալ Նահանգների AMC Entertainment կինոթատրոնների խոշորագույն ցանցի կողմից, որը թույլտվություն էր ստացել երկրի իշխանություններից: Ֆիլմը, որով թագավորությունում երկար տարիներ անց վերացել է կինոթատրոնների աշխատանքըի արգելքը , դարձել Է Marvel-ի «Սև հովազը» գերհերոսական մարտաֆիլմը:
Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը Սաուդյան Արաբիայում կգործեն կինոթատրոնների ավելի քան 300 ցանցեր, որոնք կսկսեն լայն հանրության համար ֆիլմեր ցուցադրել: