Թուրքիայի խորհրդարանը հաստատել է կառավարության որոշումը երկարաձգելու երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով, հայտնում է Интерфакс-ը:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Անկարան հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: