Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը կարգադրել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանի համաձայն, 400 ազգային գվարդիականների ներգրավել Մեքսիկայի հետ սահմանի պահպանությանը, փոխանցում է ТАСС-ը:
Փաստաթղթի համաձայն, ազգային գվարդիականները «կպայքարեն քրեական խմբավորումների, նրանց դեմ, ովքեր զբաղվում են մարդկանց և ապօրինի հրազենի վաճառքով, ինչպես նաև թմրանյութերի մաքսանենգությամբ»:
Ավելի վաղ Կալիֆորնիայի իշխանությունները հրաժարվել էին կատարել Թրամփի այդ պլանը: Բրաունը պայման էր առաջադրել, որ գվարդիականները չպետք է ներգրավվեն միգրացիոն վերահսկողությանը: