ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
«Համոզված եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի զարգացմանը, տարբեր բնագավառներում հեռանկարային համատեղ նախագծերի առաջմղմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը», - նշել Է ՌԴ կառավարության ղեկավարը: «Դա լիովին համապատասխանում Է Ռուսաստանի և Հայաստանի շահերին», - վստահություն է հայտնել Մեդվեդևը:
ՌԴ վարչապետը կարևորել է նաև Սերժ Սարգսյանի ունեցած անձնական ավանդը «հայ-ռուսական բարեկամական, գործընկերային ու դաշնակցային հարաբերությունների զարգացման մեջ»: