Սլովակիայում ապրիլի 18-ին կայացած Եվրոպայի կանանց առաջնության 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը կրել է 3-րդ անընդմեջ պարտությունը և զրկվել աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունից:
Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ: Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակներ են տոնել, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է:
10-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Վալենտինա Գունինան: Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան վաստակել են 6-ական միավոր, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը՝ 5.5-ական:
Ապրիլի 19-ին տեղի կունենա Եվրոպայի կանանց առաջնության վերջին տուրը: