Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները:
Այս մասին հայտարարել է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Մխիթարյանն արդեն մարզվում է և պետք է, որ առաջխաղացում լինի մոտակա 3-4 օրերին: Տեսնենք, թե հայ կիսապաշտպանի օրգանիզմը ինչպես կընդունի ծանրաբեռնվածությունը», -ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ապրիլի 5-ին՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի հետ առաջին խաղի ժամանակ: