Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 19-ին հրամանագրեր է ստորագրել Վարդան Սարիբեկի ԱՐԱՄՅԱՆԻՆ ֆինանսների նախարար, Դավիթ Արսենի ԼՈՔՅԱՆԻՆ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Սուրեն Համլետի ԿԱՐԱՅԱՆԻՆ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով ՀՀ նախագահի աշխատակազմին: