Շիրակի ոստիկանությունը հերքում է Գյումրիում 10 ոստիկանի՝ ցուցարարների կողմն անցնելու լուրը:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում պաշտոնապես հայտարարել է Շիրակի ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը, այդ հայտարարությունը սուտ է և չի բխում իրականությունից:
«Նման բան գոյություն չունի: Բոլորը շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել»,-նշել է Աշոտ Գրիգորյանը: