Ռուսաստանում առաջարկում են հղի կանանց վարչական պատասխանատվության ենթարկել՝ ալկոհոլի կամ ծխախոտի օգտագործման դեպքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ՌԻԱ Նովոստիին։
Նման փոփոխություններ առաջարկող օրինագիծ է ներկայացրել պատգամավոր Վլադիմիր Պետրովը: Իբրև պատժիչ միջոց՝ պատգամավորն առաջարկել է 4-5 հազար ռուբլի տուգանք, ինչպես նաև կանխարգելիչ հաշվառման տակ վերցնել:
Այս նախագծով առաջարկվում է հաստատել, որ ալկոհոլ կամ ծխախոտ ձեռք բերել ցանկացող կնոջից վաճառողը պետք է պահանջի փաստաթուղթ, որը հավաստում է՝ կինը հղի չէ:
Տվյալ պահանջներին չենթարկվող վաճառողները նույնպես կտուգանվեն: