Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրաժարվել է երկրի միջուկային ծրագրի դադարեցման համար Հարավային Կորեայից ամերիկյան զորքերը դուրս բերելու պայմանից: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:
«Հյուսիսային Կորեան ցանկություն է հայտնել դադարեցնել իր միջուկային ծրագիրն առանց Կորեական թերակղզուց ամերիկյան զորքը հանելու պահանջի», - ասել է Հարավային Կորեայի նախագահը՝ հավելելով, որ նման պահանջն ամեն դեպքում ԱՄՆ-ի կողմից չէր կարող կատարվել:
Նշենք, որ հյուսիսկորեացի պաշտոնյաները որպես միջուկային ծրագրի զարգացման պատճառ տասնամյակներ շարունակ նշում էին Հարավային Կորեայում ԱՄՆ զինվարականների առկայությունը: Սակայն վերջին շրջանում Կիմ Չեն Ինն ամեն ինչ անում է ԱՄՆ հետ երկխոսություն սկսելու համար: