Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 20-ի առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, հայտնում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։
Այցի նպատակների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում: