Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի առաջնությունում հաղթող դարձած «Արցախ» թիմի անդամներին:
Նախագահը կարևորել է այդ հաղթանակը՝ նշելով, որ դա մարզիկների և մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունք է:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ համառորեն պետք է ձգտել հասնել նոր հաջողությունների՝ ընդգծելով, որ պետությունն այսուհետ ևս հատուկ ուշադրություն է դարձնելու սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար, Արցախի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Միքայելյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: